Ռուսաստանում առաջիկայում կարող է համացանցային օմբուդսմենի հաստիք ստեղծվել: Համապատասխան առաջարկն այժմ քննարկվում է ՌԴ նախագահի աշխատակազմում եւ կառավարությունում:
Պաշտոնը կարող է զբաղեցնել որեւէ ազդեցիկ մարդ, որը կկարողանա ընդհանուր լեզու գտնել պետական մարմինների եւ համացանցային ոլորտի ներկայացուցիչների հետ: Նրա գործառույթներից կլինի ցանցային հարթակների եւ տվյալ ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաների հետ բանակցումը:
«Մեր երկիրը բանակցողների կարիք ունի, այնպիսի մարդկանց, որոնք կարող էին հարթել երկու կողմերի տարաձայնությունները», - պատմել է աղբյուրը:
Այժմ համացանցային օմբուդսմենի ընտրության երկու մեխանիզմ է դիտարկվում:





























