Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Թումանյանի բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 13.20-ին, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում դատված,54-ամյա Կամո Վ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բաց դռնով մտել է 64-ամյա Սերյոժա Փ.-ի բնակարան եւ գողացել 2 բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կամո Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:





























