Ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ եւ Մարտունու բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 13.50-ին, այցելել են 31-ամյա Հերմինե Գ.-ի բնակարան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ոստիկանության ծառայողների պահանջով նա ներկայացրել է «Ազալեպտին»` 2, «Ցիկլոդոլ»` 11, «Դիազեպամ»` 23 եւ «Հալոպերիդոլ» 57 տեսակի հոգեմետ դեղահաբեր:

Հերմինե Գ.-ն հայտնել է, որ նշվածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն /մահացել է 2014 թ.-ին/:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: