Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի, Տավուշի մարզային վարչությունների, Արաբկիրի եւ Իջեւանի բաժինների ծառայողները Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, մայիսի 20-ին, ժամը 11.30-ին, խուզարկություն են կատարել 54-ամյա Աշոտ Գ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է 5.6 մմ տրամաչափի որսորդական հրացան` առանց փակաղակի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոտ Գ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Կատարվում է նախաքննություն: