Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ եւ Արտաշատի բաժնի ծառայողները մայիսի 20-ին 30-ամյա Արմեն Մ.-ի տան հյուրասենյակի զննությամբ հայտնաբերել են 2 ներարկիչ, լուցկու 3 տուփ, «Պիրալգին» դեղահաբի դատարկ տուփ, յոդի դատարկ սրվակ, բամբակ, պոլիէթիլենային 1 տարա, որի մեջ լցված էր սպիտակավուն նյութ` բենզինի հոտով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ Արմեն Մ.-ի հայտարարության` տարայի զանգվածը թմրանյութ է, որը պատրաստել է իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























