Միացյալ Նահանգները շարունակում են Մենեջմենթի զարգացման միջազգային ինստիտուտի կողմից հրապարակվող մցունակության վարկանիշային ցանկի առաջատարը մնալ:

Ինչպես շվեյցարական Լոզաննում գտնվող հեղինակավոր բիզնես-դպրոցի փորձագետների կողմից պատրաստված հետազոտության արդյունքներն են հուշում, Միացյալ Նահանգների հաջողության բանալին «տնտեսության կայունության, զբաղվածության բարելավվող ցուցանիշների եւ տեխնոլոգիաների ու ենթակառուցվածքային ոլորտների գերակայության մեջ է կայանում», հաղորդում է «Prime»-ը:

Վարկանիշային ցանկում Շվեյցարիան (2), Սինգապուրը (3) եւ Հոնգկոնգը (4) աշխարհի ամենախոշոր տնտեսության վարընթաց հարեւանությամբ են տեղավորվել` «արտահանման, բիզնեսի արդյունավետության եւ նորարարությունների հաշվին»: Առաջին տանսյակի մյուս երկրները Շվեդիան (5), Գերմանիան (devil), Կանադան (7), ԱՄԷ-ն (music), Դանիան (9) եւ Նորվեգիան (10) են: Ցանկը Արգենտինան, Խորվաթիան եւ Վենեուելան են եզրափակում:

Ռուսաստանը վարկանիշային ցանկի ներկայիս տարբերակում բարելավել է դիրքերը 4 կետով եւ 38-րդ հորիզոնականը զբաղեցրել:

Դիրքի թուլացում է նկատվել Թուրքիայի (40), Մեքսիկայի (41) Ֆիլիպինների (42) եւ Պերուի մոտ (50):

Վարկանիշային ցանկը 333 չափորոշիչներով է սահմանվում, որոնք իրենց հերթին 4 մեծ խումբ են ներկայացնում` տնտեսական ցուցանիշներ, կառավարության արդյունավետություն, բիզնեսի արդյունավետություն եւ ենթակառուցվածքային պայմաններ:

60 երկրներից յուրաքանչյուրի գործակցի հաշվարկի հիմքում երկու երրորդ մասով վիճակագրական տվյալներն են ընկած, եւ մեկ երրորդ մասով` գործարար հանրության շրջանում անցկացված հարցման արդյունքները: Ցանկի պատրաստմանը, իրենց պատասխաններով, ընկերությունների 4,3 հազար ղեկավարներ են մասնակցել: