ԱԻՆ տվյալով՝ Մոսկվայի Կուտուզովի պողոտայի բնակելի շենքում կենցաղային գազի պայթյունից տուժել է ԱՄՆ քաղաքացի:

Նրան ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել, որտեղ պարզվել է, որ կինն աշխատում է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը:

Նախնական վարկածով՝ դեպքի պատճառ կարող էր դառնալ կենցաղային գազի հետ անզգույշ վարվելը:

ԱԻՆ-ը տարհանում է շենքը, հաղորդվում է ուժեղ այրվածքներով  եւս մեկ տուժածի հայտնաբերման մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»: