Տպավորություն է, որ կառավարության ծրագիրը բարի ցանկությունների շտեմարան էր: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հիասթափությունը շատ մեծ է այդ ծրագրից, քանի որ այնտեղ գերակշռում են այ կամ այն ոլորտի աջակցության ծրագրերիը, իսկ կոնկրետ թվեր չկան: Նրա համոզմամբ՝ սա լղոզված ծրագիր է:
Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ նվազագույն աշխատավարձն այդ ծրագրով սահմանվում է 65 հազար դրամ, սակայն դա ոչինչ չի տալու ՀՀ քաղաքացուն:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը համոզված է, որ այս կառավարությունը բարեփոխում իրականացնելու որեւէ հնարավորություն չունի, եւ երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: «Քանի դեռ Հայաստանում իշխանությունը և բիզնեսն իրարից չեն տարանջատվել, որևէ բարեփոխում ակնկալել հնարավոր չէ»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը՝ հավելելով, որ համակարգային փոփոխությունների հասնելու եղանակը նոր համապետական ընտրություններն են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























