ԱՄՆ-ում Արեւելյան Եվրոպայի համար նախատեսված հակահրթիռային պաշտպանության «Իջիս» համակարգի առաջին փորձարկումը հաջող է ընթացել:
Հավայան Կաուայ կղզում արձակել են թիրախը, որը հաջողությամբ որսացել է ամերիկյան Raytheon ընկերության արտադրած Standard Missile 3 Block IB (SM-3 Block IB) հակահրթիռը:
«Իջիս» համակարգի փորձարկումը իրական, ոչ թե վիրտուալ թիրախով, կանցկացվի 2015թ., հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Համաձայն հակահրթիռային պաշտպանության եվրոպական ծրագրի՝ «Իջիս» առաջին համալիրը կտեղակայվի 2015թ. Ռումինիայում, երկրորդը՝ Լեհաստանում՝ 2018թ.:





























