Պաշտոնական Կիեւը դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ Ուկրաինայի հարցով: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի վրչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Մենք դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ում մեր գործընկերներին՝ շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել: Մենք կներկայացնենք ապացույցներ, որ հենց ռուսական կողմն է հակամարտության սրման, արյունահեղության, ուկրաինական սահմանապահ հենակետերի գրավման եւ նախագահական ընտրությունները խափանելու փորձեր իրականացնում»,-ասել է Յացենյուկը: