Մայիսի 22-ի ժամը 09.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: Լարս ավտոճանապարհը դեռեւս փակ է:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն եւ 30-40 մ բարձրություն:

Ըստ նախնական տվյալների՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել:

Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանից Հայաստանի մտնող գազատար խողովակը:

Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել է:

Մայիսի 18-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` աղետի գոտուց անվտանգ տարածք են տեղափոխվել ՀՀ  11 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).

1. Գեղամ Ասենյան                 (ծնվ. 1992 թ.)

2. Հովհաննես Իրիսյան         (ծնվ. 1977 թ.)

3. Տիգրան Գասպարյան         (ծնվ. 1985 թ.)

4. Հարութ Հարությունյան     (ծնվ. 1987 թ.)

5. Էրիկ Մաթեւոսյան               (ծնվ. 12.11.2012 թ.)

6. Գոռ Նազարյան                    (ծնվ. 02.08.1982 թ.)

7. Կարեն Ղազարյան               (ծնվ. 24.06.1967 թ.)

8. Քրիստինե Խաչատրյան      (ծնվ. 07.07.1982 թ.)

9. Լիդա Աթոյան                        (ծնվ. 28.09.1986 թ.)

10. Հովհաննես Խաչատրյան  (ծնվ. 06.06.2001թ.)

11. Նարեկ Խաչատրյան           (ծնվ. 30.12.2004 թ.)