Հայերի 2/3-ը համարում է, որ Եվրամիությունը լավ հարաբերություններ է հաստատել իրենց երկրի հետ: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք հրապարակել է Եվրոպական հարեւանության բարոմետրը՝ 2013-ի աշնան դրությամբ: Հարցումն անցկացվել է ԵՄ ֆինանսավորմամբ:
Սակայն հարցման ընթացքում (անցկացվել է 2013-ի դեկտեմբերից 2014-ի հունվար), որին մասնակցել է հազար մարդ, պարզվել է, որ մարդկանց թիվը, որոնք համարում են, որ ԵՄ-ն Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունի, 2013-ի համեմատությամբ նվազել է 12 տոկոսով, հաղորդում է Եվրոպական հարեւանության տեղեկատվական կենտրոնի կայքը:
Հայերի մոտ կեսը (55 տոկոս) համարում է, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կարեւոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության աջակցության հարցում:
Հայերի 53 տոկոսը աղքատության դեմ պայքարը համարում է եւս մեկ առանցքային ուղղություն ԵՄ-Հայաստան համագործակցությունում:





























