Իմաստ չունի զրպարտությունները մեկնաբանել: Այս հայտարարությամբ Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն է հանդես եկել` ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից հնչեցված մեղադրանքների: Խորհրդարանական ելույթի ընթացքում Զուրաբյանը նրան «կոռուպցիոն դատական բուրգի եւ մարտի 1-ին գործի դրված կեղծարարությունների գլխավոր ճարտարապետ» էր անվանել:

«Զրպարտություններին մեկնաբանություն չեմ տալիս: Իսկ դա զրպարտություն է, որովհետեւ ոչ մի փաստ չի պարունակում: Ես պատրաստ եմ բոլոր հիմնավորված փաստարկներին պատասխան տրամադրել: Բայց եթե մեղադրանքներն անհիմն են` իմ կողմից արձագանք չի լինելու: Դրանից շատ ավելի կարեւոր գործեր կան», - հավելել է նախարարը: