Անհասկանալի է, թե ինչու պետք է բոլոր պաշտոնատար անձինք, առանց բացառության, զրկված լինեն ունեցվածք ունենալու իրավունքից: Այս մասին լրագրողներին Հայաստանի արդարատության նախարար Հովհաննես Մանուկյանն է հայտնել` ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի` կառավարության անդամների նշանակալի կարողությունների մասին ելույթի:
«Իսկ ինչո՞ւ չպետք է ունենամ: Բարձրագույն կրթություն ունեմ, աշխատել եմ խորհրդարանում, կառավարությունում, դատական համակարգում, դիվանագիտական ծառայություն եմ անցել: Եթե բացատրությունների մեջ խորանանք, հարկավոր կլինի տատիկիս` թբիլիսցի հայուհու արմատներից սկսել, հետո էլ պապիկիս անցնել, ով Մուշից էր տեղահանվել եւ ում ընտանիքը Արեւմտյան Հայաստանում բավականաչափ բարեկեցիկ կյանք է վարել ու այստեղ էլ, բնականաբար, վատ չի ապրել: Պարզ է, որ այդ ժառանգությունը նախ հորս պետք է անցնել, իսկ հետո էլ` ինձ: Բայց դրանում չէ խնդիրը: Այլ նրանում, որ զրպարտություններին մեկնաբանություն չեմ տալու», - հայտարարել է Մանուկյանը:





























