Երկրորդ օրն անընդմեջ ԱԺ դահլիճում միջադեպ գրանցվեց պատգամավոր Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ: Այս անգամ Մովսիսյանի (նույն ինքը` Շմայս) համբերությունը հատավ նախկին կոալիցիոն գործընկեր Հեղինե Բիշարյանի ելույթի ժամանակ: Ինչպես եւ երեկ, իր համար անցանկալի ելույթին Շմայսը դմացավ հազիվ մեկ-երկու րոպե:

Սակայն եթե պատգամավորի երեկվա ցասման առիթը Նիկոլ Փաշինյանի ելույթն էր նախարարների բիզնեսների մասին, ապա այսօր նա չհավանեց «Օրինաց երկիր» խմբացության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթը, որը, սակայն, անձնավորված չէր:

«Լռություն, գործընկերներ», - ընդհատեց Բիշարյանը աղմուկը դահլիճում: Այս պահին էլ լսվեցին Առաքել Մովսիսյանի բացականչությունները: Մնացածը կարծես երեկվա պատճեն էր. Մովսիսյանը անջատած խոսափողով մի քանի բացականչություն արեց, ապա` դուրս եկավ դահլիճից: