Սատանան էլ սկսեց Աստվածաշնչից խոսել: Այս հայտարարությունը խորհրդարանում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է հնչեցրել` մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը:
Ելույթի ընթացքում Զուրաբյանը իշխող կուսակցությանն ուղղված մեջբերումներ էր արել Աստվածաշնչից, մասնավորապես. «Բարի պտուղ չտվող ծառը կտրում ու կրակն են նետում»:
Իր հերթին, Սահակյանը հայտարարել էր, որ անպատեհ առիթով Աստվածաշունչ կարդալը քաղաքական աղանդավորություն է նշանակում: «Սատանան էլ սկսեց Աստվածաշնչից խոսել: Այս ինչ ժամանակներում ենք ապրում: Հիմա արդեն քաղաքական աղանդավորության մասին կարող ենք խոսել», - հայտարարել է նա:





























