«Էյր Արմենիա»-ի սեփականատերերից մեկը Դավիթ Հարությունյանի եղբայրն է. անձամբ ինքը պնդում, թե այդ բիզնեսի հետ ոչ մի առնչություն չունի: Այս մասին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը լրագրողներին ասել է մայիսի 22-ին, խորհրդարանում:
Նախարարը նշել է, որ ընկերության անօրինական հիմքերով մասնավորեցման մասին լուրերն անհիմն են, քանի որ այն երբեք էլ պետական չի եղել: «Հարցնում եք` մասնավոր գործարարնե՞ր են այդ ընկերությունը հիմնել: Կպատասխանեմ` այո: Հարցնում եք` գործարարությա՞մբ է այն զբաղվում: Էլի պատասխանում եմ` այո», - հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
Նա նաեւ պնդել է, որ ոչ մի առնչություն չունի Հյուսիսային պողոտայի շինարարությանը, եւ ոչ էլ այնտեղ գտնվող շենքերից որեւէ մեկում սեփականություն ունի: Զանգեզուրի կոմբինատին իր մասնակցությունն էլ որպես արդարադատության նախարար է բերել, ոչինչ ավելին:





























