Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի նախկին բնակչուհի Մանյա Հովսեփյանը հայրենի տունը լքել է 1992թ.-ին: Լքել է ոչ իր ցանկությամբ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում 78-ամյա կինը կիսել է դառը հիշողությունները պատերազմի եւ իր ապրումների մասին:

«1992թ.-ի հունիսի 13-ի ցերեկը րոպե առ րոպե հիշում եմ: Ամեն ինչ տեղի ունեցավ երեկոյան ութն անց կես: Երբ ադրբեջանցիները գյուղ ներխուժեցին, ամուսինս ինձ անտառի կողմը հրեց, եւ այդ պահից ի վեր նրան չեմ տեսել»,- պատմել է Մանյա Հովսեփյանը:

Վլադիմիր Եղիշի Հովսեփյանը, ծնված 1933թ.-ին, ՆԳՆ աշխատակից էր: Կարողանալով փրկել կնոջը՝ ինքը մնացել է, որպեսզի հետ պահի ադրբեջանական ջոկատին:Փախչելով Կարաչինարից՝ Մանյա Հովսեփյանը հարեւանուհու հետ միասին հարեւան Գյուլիստան է մեկնել. «Գյուլիստանում շատ զոհեր կային: Կանայք այդ օրը հաց էին թխում: Ամենը թողեցին ու անտառ փախան»:

Հուսահատվելով՝ կանայք ոտքով անտառի միջով Ստեփանակերտ հասան:Ավելի ուշ Մանյա Հովսեփյանին հայտնի է դարձել, որ ինչ-որ մեկը Կարաչինար գյուղի շրջանում ռացիայով մարդու է տեսել. «Պատմեցին, որ ինչո- մեկը փրկել է՝ ցույց տալով ճանապարհը: Ինքը մնացել է, քանի որ ոտքից վիրավոր էր»:Մանյա Հովսեփյանը երկու որդի եւ երկու դուստր ունի, 12 թոռ եւ 5 ծոռ: «Ամուսնուս կողքին ոչնչից չէի վախենում»,- ժպտում է կինը:

Փախչելով Կարաչինարից՝ Մանյա Հովսեփյանը ողջ ունեցվածքը թողել է այնտեղ. «Չհասցրեցի նույնիսկ փաստաթղթերը վերցնել: Իսկ մեր տունը կանգուն մնաց: Չորրորդ տունը գյուղի մուտքից»: