Երիտասարդ ներգաղթյալներն ավելի հաճախ են տառապում հարբեցողությունից եւ թմրամոլությունից:Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները հետազոտության ընթացքում, որի մասնակիցները ներգաղթյալներ էին Մեքսիկայից եւ Լատինական Ամերիկայի երկրներից:

Հետազոտողների խոսքով՝ հոգեբանական դժվարությունները, որոնք պայմանավորված են այլ երկիր տեղափոպմամբ, երիտասարդների վրա ուժեղ ազդեցություն են ունենում: Այդ պատճառով հաճախ են դիմում ալկոհոլին եւ թմրանյութերին: Սա, առաջին հերթին, բարձրացնում է նրանց կողմից հանցագործությունների թիվը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:Չնայած նրան, որ հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ-ի տարածքում, գիտնականները պնդում են, որ արդյունքն արդիական է բոլոր երկրների համար: