Ուկրաինա-ամերիկյան համատեղ «Exercise Rapid Trident 14» զորավարժությունները, որոնք նախատեսված էին հուլիսին, հետաձգվել են: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Army Times»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի Զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Դեւիդ Ուեսթոուվերը:

Նրա խոսքով՝ զորավարժությունների ամսաթիվը, որոնք պետք է անցկացվեին Լվովում, դեռ որոշված չէ: Նա նաեւ հայտարարել է, որ մասնակիցներին կորոշեն ըստ մանեւրերի հետագա ծրագրավորման:

Կայքի հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին պետք է մասնակցեին ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Կանադայի, Գերմանիայի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Մեծ Բրիտանիայի ստորաբաժանումները: