Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատունը ցավում է, որ Բրիտանիայի ԱԳՆ-ն չի ցանկանում պարզաբանել արքայազն Չարլզի խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, ասված է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Կրամարենկոյի եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ժամանակավոր տնօրեն Շոն Մաքլեոդի հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությունում։ Հիշեցնենք, ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ արքայազն Չարլզը Կանադայում Հոլոքոստը վերապրած մի կնոջ հետ զրույցի ժամանակ Ուկրաինայում ՌԴ նախագահի քաղաքականությունը համեմատել էր Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ։ «Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, եթե այդ խոսքերն իրականում հնչել են, ապա դրանք, անկասկած, պատիվ չեն բերում Բրիտանիայի ապագա միապետին։ Դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվայում պաշտոնական մեկնաբանությունների են սպասում։ Մաքլեոդն, ըստ էության, խուսափել է այդ առիթով բացատրություն տալ՝ պատճառաբանելով, որ խոսքը մասնավոր զրույցի վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկությունների մասին է։ Այս ամենն ափսոսանք չի կարող չհարուցել», - ՌԴ դեսանատան հայտարարությունն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
ՌԴ դեսպանատունը ցավում է, որ Բրիտանիան չի ցանկանում բացատրել արքայազնի խոսքերը

Հասանելի է
русский



























