ԱՄՆ-ն կարծում է, որ երկրի արեւելքում բռնության համար պատասխանատու են ապստամբների, այլ ոչ թե Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները, հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։ «Մենք դատապարտում ենք Ուկրաինայի արեւելքում անջատողականների հարձակումները, որոնց հետեւանքով սպանվել են ուկրաինացի մի շարք զինվորներ, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Ռուսաստանից օգնություն հայցելու նրանց կոչերը ծիծաղելի են», - հայտարարել է Պսակին։Ըստ նրա՝  հենց ապստամբների ներկայացուցիչներն են  բռնության աղբյուրը։ «Ուկրաինացի ութ զինծառայող սպանվել եւ տանյակ մարդիկ վիրավորվել էին, երբ անջատողականները հարձակվել էին Դոնեցկի մարզի անցակետի վրա։ Ապստամբները հարձակվել էին Լուգանսկի մարզի սահմանապահ ծառայության վրա, վիրավորվել էր վեց սահմանապահ։ Ըստ տեղեկությունների՝ Լուգանսկի մարզի այլ վայրերում եւս խռովությունների ժամանակ անջատողականները սպանել են նաեւ մեկ եւ վիրավորել երկու սահմանապահի», — պարզաբանել է Պսակին։