ԱՄՆ հատուկ ծառայությունների կապալառու Booz Allen Hamilton ընկերության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որին Ռուսաստանը ժամանակավոր ապաստան է տրամադրել, հարցազրույց է տվել ամերիկյան հեռուստատեսությանը։ NBC հեռուստաալիքի Nightly News ծրագրի հաղորդավար եւ գլխավոր խմբագիր Բրայան Ուիլյամսն այս շաբաթ Մոսկվա էր ժամանել՝ համակարգչային անվտանգության փախստական մասնագետի հետ զրուցելու, փոխանցում է lenta.ru-ն։
Սնոուդենի հետ ամերիկյան հեռուստատեսության առաջին հարցազրույցը NBC News-ի եթերում կհայտնվի մայիսի 28-ին, ներկայացնում է հեռուստաալիքը։Զրույցը տեւել է մի քանի ժամ եւ պարուրված է եղել «գաղտիության քողով»՝ Սնոուդենի արտաքսված լինելու պատճառով, նշում է NBC-ն։Զրույցին ներկա է եղել նաեւ լրագրող Գլեն Գրինվալդը, որը տարբեր նյութեր էր հրապարակել՝ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի հիմքով։ Հարցազրույցի մասնակիցները շոշափել են Գրինվալդի եւ Սնոուդենի համատեղ աշխատանքի պատմությունը եւ նրանց բացահայտումներին համաշխարհային հանրության արձագանքը։





























