Նյու Յորքի դաշնային դատարանը Գվատեմալայի նախկին նախագահ Ալֆոնսո Պորտիլյոյին գրեթե վեց տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղավոր ճանաչելով Թայվանի իշխանություններից կաշառք ստանալու գործում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով  BBC News-ը:

Որպես հավելյալ պատիժ Պորտիլյոյին 2,5 մլն դոլարի տուգանք են նշանակել: Հաղորդագրությունում նշվում է, որ հետաքննության եւ դատի ընթացքը   պետության նախկին ղեկավարի համար հաշվել են իբրեւ արդեն կրած ժամկետ:

Այսպիսով, նա կարող է ազատություն ստանալ մեկուկես տարուց:

Հետաքննության վարկածով՝ Պորտիլյոն, որը Գվատեմալայի  նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2000-2004թթ. Թայվանի իշխանություններից 2,5 մլն դոլար էր ստացել՝ երկրի դիվանագիտական ճանաչում խոստանալու դիմաց, որին Չինաստանն իր տարածքի մասն է համարում:

Նախկին նախագահն ընդունել է մեղքը եւ հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: