Եգիպտոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հայտնել են իսլամիստական «Անսար Բեյթ ալ Մաքդիս» խմբավորման առաջնորդ Շադի ալ Մանայիի սպանվելու մասին:

Շադի ալ Մանային սպանվել է գիշերը՝ Սինայի թերակղզում, երեք այլ անձանց հետ, հայտնում է BBC-ն: Ըստ եգիպտացի պաշտոնյաների՝ ալ Մանային մտադիր էր պայթեցնել գազատարը:

Հայտնի չէ, թե ով է  վերացրել Շադի ալ Մանայիին, տարբեր վարկածներ են շրջանառվում:

ԱՄՆ-ի Պետդեպը «Անսար Բեյթ ալ Մաքդիս» խմբավորումը որակել էր որպես «արտասահմանյան ահաբեկչական խմբավորում»: