Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի մոտ գտնվող բենզալցակայանում երեկ՝ մայիսի 22-ին, հնչել են կրակոցներ:
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ պարզվել է, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում անհայտ անձինք անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ եւ դեռեւս չպարզված հրազենից կրակոցներ արձակել: Հարցին՝ արդյոք կան վիրավորներ կամ բերման ենթարկված անձինք, ոստիկանությունից հրաժարվեցին որեւէ տեղեկություն տալ:
Նրանք միայն փոխանցեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ հանգամանքները պարզելու համար, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզի քննչական ծառայություն:
Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ վիճաբանողներն ու կրակողները եղել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռները:





























