Ուկրաինայի տարածքային պաշտպանության «Դոնբաս» կամավորական ջոկատի մարտիկները ճեղքել են շրջափակումը, փոխանցում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի  «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկին:

Փոխանցվում է, որ ավելի վաղ Դոնեցկի մարզի Կարլովկա շրջանում «Դոնբաս» ջոկատը շրջափակման մեջ էր հայտնվել եւ ընդունել մարտը: Մարտի ժամանակ վիրավորվել էր 9 մարտիկ, հայտնել է ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն:

« Դոնեցկի մարզի Կարլովկա շրջանում «Դոնբաս» ջոկատը շրջափակման մեջ էր հայտնվել եւ ընդունել մարտը:

Մարտի վայրին  են մոտեցել անջատականները, ռումբեր են նետում: Մենք չենք կարողանում մոտենալ մեր ընկերներին,  դիպուկահարներ են գործում:

Բանակային ուժերի հրամանատարությանը օգնություն ուղարկելու վերաբերյալ իմ բոլոր խնդրանքներն անտեսվել են:  Չենք կարող նահանջել, քանի որ մարդկանց մի մասը շրջափակման մեջ է: Օգնություն ենք խնդրում մոտակայքում գտնվող զորամասերից: Կրասնոարմեյսկից 15 կմ հեռավորության վրա ուկրաինայի բանակի անցակետն է՝ 4 ԲՄՊ-ներով: Ստորներ, ԲՄՊ տվեք:

9 վիրավոր հիվանդանոց է տեղափոխվել», - հայտնել է Սեմյոնչենկոն: