Մայիսի 23-ին Մոսկվայում առաջին հայկական հանրապետությանը նվիրված, «1918թ. մայիսի 28. Հայաստանի Հանրապետության քաղաքաղու եւ բանակի ծնունդը» վերտառությամբ համաժողով է անցկացվելու: Նախաձեռնության հեղինակը «Ռուս-հայկական համագործակցությունն» է:
Ինչպես նախաձեռնող կազմակերպության մամուլի ծառայությունից են NEWS.am-ի թղթակցին հայտնել, համաժողովին բացման խոսքով Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն է ելույթ ունենալու: Միջոցառման շրջանակում առաջին հայկական հանրապետության գործունեությանը նվիրված բազմաթիվ այլ զեկույց-ելույթներ են նախատեսվում:




























