Թաիլանդում  երկրի 114 քաղաքական  գործիչներ զինվորական նոր իշխանություններին ներկայանալու հրաման են ստացել: Համապատասխան հրամանը հրապարակել է Խաղաղության եւ կարգի պահպանման հրամանատարությունը (ԽԿՊՀ), որը գրավել է իշխանությունը Թաիլանդում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Զինվորականների ցուցակում կան նախկին կառավարության ներկայացուցիչներ, նրանց կողմնակիցներ, ինչպես նաեւ ընդդիմադիր առաջնորդներ: Բանակային շտաբ ներկայանալու նպատակը չի հաղորդվում:

Մայիսի 22-ին հաղորդվել էր, որ զինվորականները սկսել են ձերբակալել կառավարության նախկին անդամներին: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը Թաիլանդում ռազմական հեղաշրջման կապակցությամբ երկրի կառավարիչներին կոչ է անում որքան հնարավոր է արագ վերադառնալ քաղաքացիական եւ ժողովրդավարական կառավարման: Նման հայտարարությանբ են հանդես եկել նաեւ Վաշինգտոնում: