Ռուսաստանը հաշվի կառնի բոլոր գործոնները Ուկրաինայի նախագահի ընտրությունների լեգիտիմության գնահատական տալիս, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Եկեք սպասենք ընտրություններին: Բնականաբար, երբ ռուսական կողմը դիտարկի այս հարցը (օրինականության մասին), մենք հաշվի կառնենք բոլոր գործոնները», - ասել է նա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր, որ Ուկրաինայի ընտրությունները կնպաստեն երկրում իրավիճակի կարգավորմանը եւ կօգնեն հասնել քաղաքական գործընթացում համակողմանի մասնակցության:




























