Նախագահ Վիկտոր Յանուկովիչին բռնությամբ հեռացնելուց հետո Ուկրաինան գրեթե քաղաքացիական պատերազմի եզրին է հասել, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Գործող նախագահին իշխանությունից բռնի հեռացնելուց հետո եւ արտաքին ուժերի ակտիվ միջամտության պայմաններում երկիրը փաստորեն քաղաքացիական պատերազմի վիճակի է հասել», — ասել է նա՝ Մոսկվայում անվտանգության խորհրդաժողովի ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Այսպիսով, ըստ Շոյգուի, Եվրոպայում արհեստական լարվածության օջախ է ստեղծվել, որի ի հայտ գալը «բացասական է ազդել համընդհանուր անվտանգության վրա»:

Ավելի վաղ Շոյգուն հայտարարել էր, որ Ուկրաինայում «կիրառվել է  «արաբական գարնան» ձեւով մշակված սցենար»: