Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը եւ այն, որ Եվրոպայի անվտանգության հարցերը կրկին անգամ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել, մեծ ի մասամբ Արեւմուտքի երկրների` հօգուտ Ռուսաստանի զսպման իրական համագործակցությունից հրաժարվելու արդյունքն են: Այս մասին, ելույթի ունենալով Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության հարցերով համաժողովին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել:

«Եվրոպական մայրցամաքը, որ նախորդ հարյուրամյակի ընթացքում երկու անգամ գլոբալ ռազմական աղետ է հրահրել, ողջ աշխարհին խաղաղ զարգացման եւ լայն համագործակցության օրինակ ցուցադրելու փոխարեն, կրկին միջազգային հանրության ուշադրությունն է իր վրա գամում,- «ՌԻԱ-Նովոստիի» վկայակոչմամբ, նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովի խոսքով, իրերի այսպիսի դրությունը չի կարող անհանգստություն չպատճառել, մանավանդ, որ այն պատահական հանգամանքների արդյունք չէ, այլ` վերջին 25 տարիներին Եվրոպայում գրանցվող զարգացումների օրինաչափ հետեւանք:

«Ամենից առաջ այն նկատի ունեմ, որ մեր արեւմտյան գործընկերները առանց տարբերակող գծերի մեծ Եվրոպա կառուցելու իրապես պատմական շանսն իրագործելու փոխարեն նախընտրեցին իրենց վերահսկողության տակ գտնվող գեոքաղաքական տարածքի` արեւելքի ուղղությամբ ընդլայնման ավանդական տրամաբանությամբ առաջ շարժվել: Ըստ էության, դա, արտաքնապես մի փոքր ավելի փափուկ քայլերով, Ռուսաստանի զսպման քաղաքականության շարունակություն էր նշանակում», - ընգծել է նախարարը: