Ռուսաստանն ամրացնում է արտասահմանի իր ռազմաբազաները եւ մասնակցում ՀԱՊԿ եւ ՇՀԿ երկրների զինված ուժերի հզորացմանը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Վերջին ժամանակներս ջանքեր են ձեռնարկվել Տաջիկստանում եւ Ղրղըզստանում ռուսական ռազմաբազաներն ամրապնդելու ուղղությամբ. ավելացվել է Կանտի բազայի(Ղրղըզստան) ավիացիոն բաղադրիչը եւ փոխանցվել 201-րդ բազայի դիվիզիայի կազմ (Տաջիկստան)», - ասել է Շոյգուն Մոսկվայում անվտանգության խորհրդաժողովում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:




























