Ռուսաստանը երկրի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ուժեղացման պատասխան միջոցներ է ձեռնարկում, հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

Ըստ նրա՝ Ուկրաինայի դեպքերը Եվրոպայում ռազմաքաղաքական վիճակի սրացման են հանգեցրել, իսկ արեւմտյան առանձին պետություններ խստացրել են հակառուսական ռազմատենչ հռետորաբանությունը, հայտնում է «ՌԻԱ նովոստին»:

«ՆԱՏՕ-ի ներկայությունն ավելանում է Մերձբալթիկայում, Լեհաստանում ու Ռումինիայում, Բալթիկ, Սեւ եւ Միջերկրական ծովերում: Այս պայմաններում մենք չենք կարող անմասն մնալ եւ ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել:

 Ըստ նրա՝ մասնավոր ռազմական խմբեր մասնակցել են Ուկրաինայի դեպքերին:

«Փաստեր կան Ուկրաինական դեպքերում մասնավոր ռազմական խմբերի մասնակցության մասին», - ասել է Գերասիմովը՝ նշելով, որ Ուկրաինայում դեպքերի զարգացման դինամիկան կանխատեսումների հնարավորություն չի տալիս: