Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունները:
Դիվանագիտական առաքելությունից haqqin.az-ի թղթակցին հայտնել են, որ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երկրի ԱԳՆ չի կանչվել:
Նախօրեին ԱՊԱ գործակալությունը, դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցի ընթացքում հնչեցրած հայտարարությունների առթիվ, Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել:
Հաղորդվում էր, որ իբր դեսպանին նկատողություն է արվել` հայտարարությունների համար եւ նշվել, որ դրանք որպես Ադրբեջանի ներքին գործերին ուղղված միջամտություն են գնահատվում եւ անընդունելի են երկրի համար:





























