ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատել Real շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին:
Բրասերը հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ը կալանքի նպատակ է նշել Մամեդովին «լռեցնելը կամ պատժելը», նշվում է ԵԽԽՎ պաշտոնական միկրոբլոգում:
ԵԽԽՎ նախագահը նաեւ հատուկ մտահոգություն է հայտնել անարդար դատավարությունների եւ ընդդիմադիրների հանդեպ վերաբերմունքի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Ադրբեջանին Եվրոպայի համար այս բարդ ժամանակաշրջանում ԵԽ նախագահությունը ստանձնելու առթիվ: ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կօգնի առաջնահերթությունների իրականացման հարցում, բայց հաջողված առաջնորդները պետք է օրինակ հանդիսանան՝ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները իրենց տանը լուծելով»,- հայտարարել է Բրասերը:





























