Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում մոբիլիզացիա է մեկնարկել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով ԴԺՀ մամուլի ծառայության ներկայացուցչին:
Այսօր մարզային պետական վարչակազմի շենքի մոտ եւ Բուսլաեւի փողոցի վրա գտնվող զինկոմիսարիատում զորակոչային գրանցակետեր են բացվել, որտեղ 19-40 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է ներկայանան:
ԴԺՀ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր ցանկացողներին տարածաշրջանի «թեժ կետերն» են ուղարկելու` Սլավյանսկ, Կրամատորսկ, Վոլնավախա եւ այլ քաղաքներ:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը եւս, Ուկրաինայի ազգային գվարդիայի` Լիսիչանսկի ուղղությամբ գրոհի ֆոնին, ռազմական դրություն մտցնելու եւ «լիարժեք մոբիլիզացիա» մեկնարկելու մասին հայտարարություն էր տարածել: Բացի այդ, նա Ռուսաստանի նախագահին եւ դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարներին օգնության խնդրանքով էր դիմել:




























