Ֆիլիպինների եւ Ինդոնեզիայի նախագահներ Բենգինո Ակինոն եւ Սուսիլո Բամբանգ Յոդխոյոնոն երկու երկրների միջեւ ծովային նոր սահմանների հաստատման մասին համաձայնագիր են ստորագրել:
«Այս նշանակալի իրադարձությունը օրենքի գերակայության եւ ծովային սահմանին վերաբերող հարցերի խաղաղ ճանապարհով լուծման նկատմամբ մեր հաստատակամ վերաբերմունքի ապացույցն է», - Ինտերֆաքսի վկայակոչմամբ, Մանիլայում կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարել է նախագահ Ակինոն:
Շուրջ 20 տարի ձգվող բանակցություններին հաջորդած համաձայնությամբ ֆիլիպիանյան Մինդանաո եւ ինդոնեզիական Սուլավեսի կղզիների միջեւ գործող ազատ տնտեսական գոտիների սահմաններն են գծանշվում:
Նշենք, որ Ֆիլիպինները դեռեւս չկարգավորված տարածքային վեճ ունեն Չինաստանի հետ` Սպրատլի (Նանշա) կղզիների շուրջ:





























