ՌԴ Կենտրոնական բանկը 2014թ. ՌԴ-ից 85-90 մլրդ դոլարի կապիտալի արտահոսք է կանխատեսում, հայտարարել է Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ելույթ ունենալով:
Ավելի վաղ Ռուսաստանի բանկի պաշտոնական կանխատեսումը 2014 թ. կապիտալի արտահոսքի վերաբերյալ կազմել էր 20 միլիարդ դոլար: Սակայն արդեն այս տարվա ապրիլին Էլվիրա Նաբիուլինան խոստովանել էր, որ այն զգալիորեն բարձր կլինի՝ ընդ րում որոշակի թիվ չնշելով, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկայեւը նույնպես ՌԴ-ից 2014 թ. մինչեւ 90 միլիարդ դոլարի չափով կապիտալի արտահոսք էր կանխատեսել:




























