«Աջ սեկտորի» մարտիկները Վոլնովախայի մոտ անցկացվող  հակաահաբեկչական գործողության շրջանակում  միացել են ուկրաինամետ ուժերին, Facebook-ի էջում գրել է «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը, հայտնում է ՈՒՆՆ-ն:

«Վոլնովախոյի մոտ «Դոնբաս» գումարտակի ահավոր կորուստներից հետո «Աջ սեկտորի» մարտիկները օգնության են հազել եւ շրջափակումից հանել կամավորական այդ խմբավորման հիմնական ուժերը: Մեր շարքերում կան վիրավորներ եւ սպանվածներ: Մարտը շարունակվում է»,- գրել է նա: