Ռուսաստանը եւ Իրանը ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն կծավալեն՝ հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը: Այս մասին պայմանավորվել են ՌԴ եւ Իրանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հոսեյն Դեհգանը:
«Սա անցում է սկզբունքային նոր մակարդակի», - Մոսկվայում անվտանգության խորհրդաժողովի շրջանակում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում ասել է Դեհգանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարները քննարկել են ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ պայմանավորվել շարունակել համագործակցությունը:





























