ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի բիզնես-ակտիվների վրա ճնշում չի գործադրվում, մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նա նշել է, որ «Հայասի» գործարանը պատկանում է Արթուր Բաղդասարյանին, սակայն նա այն հավատարմագրային կառավարման էր հանձնել, երբ պետական ծառայության էր անցել:

ՀՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո կուսակցության ղեկավարությունն ստացել է կուսակցության շարքերից դուրս գալու արդեն 18 դիմում, ներառյալ երեկվանը՝ պատգամավոր Կարեն Բոթոյանից: «Մենք հասկանում ենք, որ ոմանք կարող են համաձայն չլինել ընդդիմություն դառնալու մեր որոշման հետ», - հավելել է Բիշարյանը: Այնուամենայնիվ, վստահեցրել է նա,  կուսակցության անդամներն իշխանության կողմից տնտեսական ճնշում չեն զգում: