ԲՀԿ-ական գործարարների նկատմամբ ճնշում չկա եւ չի կարող լինել, մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր կուսակցության անդամներից ոչ մեկը չի ստացել եւ չէր կարող ստանալ ինչ-որ սպառնալիք: Մենք կայացած եւ ամուր կառույց ենք», - ասել է Բաբայանը՝ մեկնաբանելով պատգամավոր Կարեն Բոթոյանի նկատմամբ ճնշումների հարցը, ինչը վերջինիս դրդել էր լքել ՕԵԿ-ի շարքերը: Այս թեմայով հետագա հարցերը ԲՀԿ-ականը խնդրել է հասցեագրել ՕԵԿ-ին:
Նրա գործընկեր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մելքումյանն էլ հայտարարել է, որ կառավարության նոր ծրագրում ընդունվել են ԲՀԿ-ի առաջարկների 90%-ը, բայց շատերը՝ անորոշ ձեւով: «Ինչ խոսք, եթե մեզ հետ խորհրդակցեն, կարծիքներ փոխանակեն, ապա դա ամբողջ հասարակությանն օգուտ կբերի: Իսկ եթե քաղաքական մենաշնորհ է ստեղծվում, այդ ժամանակ հեռանկարները միանգամայն այլ կլինեն», - նշելէ Մելքումյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























