Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակն անհրաժեշտության դեպքում վերածվում է հնգյակի, մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Ըստ նրա՝ այլ բան է, որ տարբեր հարցերի շուրջ ՕԵԿ-ն ու քառյակը տարբեր տեսակետներ ունեն: «Բայց մենք արդեն ունենք միասնական մոտեցում: Սա նշանակում է՝ համագործակցություն կա: Հնգյա՞կ, թե՞ քառյակ: Իմ քաղաքական փորձը   բավարար է հայտարարելու համար.  խիստ ձեւաչափով նման միավորումներ չեն գործում: Առանցքային հարցերի շուրջ կուսակցությունները կարող են հայտարարել միասնական դիրքորոշման մասին: Շատ հարցերի պարագայում այն մեզ մոտ միասնական է», - ասել է Բիշարյանը:

Նշենք, քառյակի կազմում են «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: