ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 23-ին  կազմել է 413.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.53 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.93 դրամ (նվազել է 1.75 դրամ): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12.06 դրամ (աճել է 0.03 դրամ)։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 696.30 դրամ (նվազել է 0.31 դրամ):

Թանկարժեք մետաղների համար սահմանվել են՝ մեկ գրամ ոսկին՝ 17,254.76 դրամ, արծաթը՝ 259.92 դրամ, պլատինը՝ 19,826.03 դրամ։

Մայիսի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: