Հայաստանում հազարավոր շենքեր ծայրահեղ աստիճանի վթարային են: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ Հայաստանում կա 13 հազար վթարային շենք: Միայն Գյումրիում 88 շենքեր ենթակա են փլուզման, սակայն այդ շենքերում մարդիկ են ապրում, որոնք անտուն կմնան, հավելել է Մարգարյանը:

«Մեր սահմանապահ շրջանները դատարկվում են, աճում է սոցիալական լարվածությունը Շիրակի եւ այլ մարզերում: Սահմանապահ շրջաններում մարդ չկա, որ պաշտպանեն մեր սահմանները: Ուստի մենք պետք է խթանենք պայմանագրային ծառայությունը եւ զարգացնենք գյուղատնտեսության ոլորտը՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից»,-ամփոփել է Մարգարյանը: