Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը բանակցություններ է վարել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հաղորդում է Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Շոյգուն առաջարկել է միջկառավարական համաձայնագիր ստորագրել Հայաստանում ռուսական ռազմակայանի կետերի տեղաբաշխման մասին, որոնք ենթադրում են, մասնավորապես, ռուսական ռազմաօդային ուժերի ուղղաթիռային էսկադրիլիայի առկայություն հայկական Էրեբունի օդանավակայանում:
Կողմերը նաեւ քննարկել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության իրավիճակն ու հեռանկարները, կարծիքններ նե փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովման մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ, քննարկել են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման հարցում փոխգործակցության ուղղությունները միջինժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում, ասված է հաղորդագրությունում:
Բանակցություններում նշվել է երկու երկրների ՊՆ-ների միջեւ համագործակցության դրական դինամիկան:

































