Երեւանում մայիսի 23-ին տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ, որոնք նվիրված էին Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին: 

ՌԴ ԱԳՆ պատվիրակությունը ղեկավարում էր Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիեւը, ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԱՄՆ եւ Կանադայի հետ երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտները, ընդգծվեցին նման խորհրդակցությունների անցկացման կարեւորությունն ու դրանց շարունակման նպատակահարմարությունը: 

Օրակարգում են նաեւ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված հայ-ռուսական խորհրդակցություններ, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: