«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի նախարարությունում անհանգիստ են: Նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, ով, ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կադրերից է, իսկ այդ նախարարությունը ոչ ֆորմալ գտնվում է Ծառուկյանի վերահսկողության տակ, մտադիր է նախարարությունում կադրային ջարդ իրականացնել: Այդ մասին արդեն աշխատակիցների հետ խոսակցություն եղել է, սակայն, թերեւս աղմուկից խուսափելու նպատակով, Ղազարյանը, այդուամենայնիվ, փոշմանել է ու որոշել է ավելի մեղմ ու անաղմուկ իրագործել նպատակը: Նա աշխատակիցներին ասել է, թե՝ աշխատեք, աշխատանքի ընթացքում ամեն ինչ կորոշվի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում