Մայիսի 23-ին, ժամը 18.15-ին, Երեւանի Հալաբյան փողոցի 7 շենքի մի բնակչուհի զանգահարել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ խոհանոցի պատուհանի ճաղավանդակը կոտրելով եւ պատուհանը բացելով` ԱՄՆ-ում բնակվող իր հարեւանի 1-ին հարկում գտնվող բնակարանից գողացել են հեռուստացույց, «Այփադ» տեսակի համակարգիչ, ոգելից խմիչքներ, փայտյա 42 դիմակ, նվագարկիչ` երկու բարձրախոսներով, եւ փայտյա 6 արձանիկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը ոստիկանությունում խոստովանել է հանցանքը:

Գողոնը մասամբ առգրավված է: Վնասի չափը պարզվում է:

Նարեկ Պ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն: